Տղամարդը գողացել է 20 հատ լավաշ, այլումինե թավա՝ եփված տոլմաներով, կաքավ և այլ իրեր

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գասպար Մ․-ն 2025 թվականի հունվարի 9-ին՝ ժամը՝ 21:00-ից հետո, գողություն կատարելու դիտավությամբ Արարատի մարզի տներից մեկը։

Տղամարդը գաղտնի հափշտակել է 18.000 դրամ արժողությամբ մեկ հատ երաժշտական ուժեղացուցիչ (բուֆեր), 5000 դրամ արժթղությամբ 1 հատ սև տարայով օծանելիք, 1 հատ 28.000 դրամ արժողությամբ էլեկտրական սղոց, 2000 դրամ ընդհանուր արժողությամբ 20 հատ լավաշ, մեկ հատ 5000 դրամ արժեքով կաքավ և 42.000 դրամ ընդհանուր արժողությամբ այլ կենցաղային առարկաներ՝ մեկ հատ այլումինե թավա՝ մեջը լցված եփած տոլմայով, 4 շիշ «Նովինկա» տեսակի օղի, 4 շիշ դեռևս չպարզված տեսակի կոնյակ, 3 հատ կացին, 2 հատ ծառ էտելու մկրատ և մեկ հատ լինգ, այդ կերպ Սամվել Հովհաննիսյանին պատճառելով զգալի չափերի՝ 100.000 դրամի վնաս։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել ապրիլի 8-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռիմա Առաքելյանին։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Այն է գողությունը, որը կատարվել է՝  բնակարան ապօրինի մուտք գործելով։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել