Խորը ցավով տեղեկացնում ենք, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո ի Տեր ննջեց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը: Այս մասին հայտնում են Արարատյան հայրապետական թեմից։
«Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ից սկսված։ Հոգեհանգստյան կարգը կկատարվի ժամը 18:00-ին։ Վերջին օծումը կկատարվի մայիսի 4-ին՝ ժամը 11-ին՝ հընթացս Սուրբ Պատարագի, նույն եկեղեցում։
Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի»,-ասված է հաղորդագրության մեջ: