Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Iravaban.net-ին այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Կաշառք ստանալը):
Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, խափանման միջոց է ընտրվել կալանքը: