Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝
Վրեժ Վրույրի Գաբրիելյանին փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր
Մարիամ Ալբերտի Գևորգյանին աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Հովհաննես Հակոբի Եմիշյանին փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ
Արթուր Խաչիկի Խաչիկյանին փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ
Սևակ Նորիկի Մխիթարյանին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ: