Անկախ Հայաստանում կառուցված առաջին ջրամբարը պատրաստ է, փոխանցում է 1lurer-ը։
Վեդիի ջրամբարի շինարարությունը մեկնարկել է դեռ 2017-ին, այն տևել է ութ տարի, քանի որ որոշակիորեն դանդաղել է կորոնավիրուսի համավարակի ու 44-օրյա պատերազմի օրերին։
Ջրամբարի տարողությունը 30 միլիոն խորանարդ մետր է: Այն ոռոգելի կդարձնի 3 հազար 220 հեկտար հողատարածք:
Այսպիսով, Արարատյան դաշտի բոլոր բերրի հողերը կդառնան գործածելի:
Մասնագետները կարևոր են համարում, որ այս շինարարության ընթացքում ձեռք բերված փորձը կիրառելի կլինի ապագայում ավելի քան մեկ տասնյակ ջրամբարներ կառուցելիս: