Թեև Սահմանադրական դատարանի որոշմամբ սանկցիաներ չեն կիրառվում կուտակային ֆոնդին 5 տոկոս չփոխանցելու դեպքում, սակայն իշխանությունը ներքին կարգով հրահանգում է գերատեսչություններին վճարումները կատարել։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի տեղեկություններով` օրերս դպրոցները, մանկապարտեզները, բուժհաստատությունները ներքին կարգով հրահանգ են ստացել, որ փոխանցեն 5 տոկոսը։ Երեկ Ազգային ժողովի մոտ 50 աշխատակիցներ դիմել են Հովիկ Աբրահամյանին, որպեսզի փոխանցումներ չկատարեն։ Դիմողները հիմնականում ոչ իշխանական 4 ֆրակցիաների հաստիքային աշխատակիցներն են։
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում: