Ձերբակալվել են Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին․ փաստաբան

Ավարտեցինք Գյումրիում առավոտից սկսված քննչական գործողությունները. խուզարկություն, ձերբակալություններ, բազմաթիվ հարցաքննություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Սպասում ենք կալանքի նիստերին, որոնց կայանալու ժամի մասին դեռեւս տեղեկություններ չկան:

Հիշեցնեմ, որ կալանավորման նպատակով ձերբակալվել են Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, ավագանու թեկնածուներից մի կին ու նախընտրական շտաբի աշխատակիցներից մի, երիտասարդ տղա:

Մարտուն Գրիգորյանի որդին, Կարեն Գրիգորյանը, ավագանու անդամի թեկնածու է:

Այս պայմաններում Մարտուն Գրիգորյանը կշարունակի քարոզարշավը եւ այսօր, ժամը 22:00-ին կմասնակցի Հանրայինի եթերում թեկնածուների բանավեճին: Բայց իշխանությունը միշտ պետք է հիշի, որ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամների ձերբակալմամբ է փորձել է ճնշել…»,-նշել է նա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել