«Էն օրն էլ դու թուրքերեն էիր խոսում, Նիկոլ, դա ո՞նց հասկանանաք»․ Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հանրահավաքի ժամանակ անդրադարձավ մամուլում շրջանառվող ձայնագրությանը։

«Հիմա էլ ձայնագրել են, ասում են՝ հլը տեսեք՝ ինչ է խոսում, ահաբեկում է։ Ուրեմն բարձրաձայնում եմ, դա կոչվում է Արհեսատական բանականություն։ Էն օրն էլ դու թուրքերեն էիր խոսում, Նիկոլ։ Հիմա դա ո՞նց հասկանանաք։ Հիմա դա դու իսկակա՞ն էիր խոսում, թե Արհեստական բանականությունն էր»,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում տեղ գտած հրապարակումները Գյումրու նախկին քաղաքապետ, Գյումրու ավագանու թեկնածու Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրության վերաբերյալ:

Նշենք, որ համացանցում էր հայտնվել  Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ խոսակցության ձայնագրությունը, որում նա սպառնում է և պահանջում կանչել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել