Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան փնտրում է կազմակերպված և պատասխանատու օպերատոր՝ թիմին միանալու համար։
Աշխատանքի նկարագրություն՝
Օպերատորը ապահովում է հրապարակվող նյութերի տեսանկարահումը՝ աշխատելով լրագրողների, խմբագիրների և մարքեթինգային թիմի հետ։
Պահանջվող որակավորումներ՝
- դաշտային աշխատանք կատարելու պատրաստակամություն ու փորձ,
- աշխատանքային պայմաններում ճկունություն ու արագ կողմնորոշում,
- տեսանյութերի և լուսանկարների մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- լրատվականում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք՝
- հետաքրքիր և դինամիկ աշխատանք լրատվական ոլորտում,
- մասնագիտական աճի հնարավորություն,
- ընկերական և պրոֆեսիոնալ թիմ։
Եթե դուք հետաքրքրված եք այս աշխատանքով, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը (CV) էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Վերնագրում նշեք «Օպերատոր»։
Դիմումների վերջնաժամկետ՝ մարտի 31։
Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ստեղծվել և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։