«Քյոխը»՝ Կարեն Ջալավյանը, ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին

Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց արցախցիների հետ հանդիպումով։ Այս մասին գրառում է կատարել «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուն է գործարար, անկուսակցական Կարեն Սիմոնյանը։

Նա ֆեկսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր առաջնային խնդիր է Գյումրիում բնակվող արցախցիների սոցիալական ,աշխատանքային և տարաբնույթ հարցերին լուծում տալ։ Իրենց ծննդավայրից հարկադրաբար զրկված արցախցիներն այսօր կարիք ունեն ուշադրության ու հոգատար վերաբերմունքի։

Իմ խոսքում շեշտեցի, որ արցախցիները Գյումրիում հյուրի կարգավիճակում չեն, այլ` տանտիրոջ իրավունքով։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի լեգենդար հերոս Կարեն Ջալավյանը։

Միացի՛ր, որ փոխենք»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել