«Blue Ghost» կոմերցիոն իջեցվող սարքը պատմության մեջ առաջին անգամ ֆիքսել է Լուսնից Արեգակի խավարման առաջին լուսանկարը:
Այս մասին գրառում է կատարել Հայհիդրոմետի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ձախից՝ երեկվա Լուսնի խավարումը, որը դիտվել է Երկրի արևմտյան կիսագնդից:
Աջից՝ Արեգակի խավարումը, որը տեսանելի է եղել այդ նույն ժամանակ Լուսնից: Լուսանկարը ստացվել է Blue Ghost իջեցվող սարքի կողմից։
Ընդ որում պատմության մեջ առաջին անգամ է լուսանկարվել Արեգակի խավարում դիտված Լուսնի մակերևույթից»,-նշել է նա։