Լրատվամիջոցը ԱԱԾ սպայի ձերբակալման մասին է հայտնում

ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ ներկայացվել է կալանավորման միջնորդություն, փոխանցում է Para TV-ն։

Լրատվամիջոցը գրել է․ «․․․Գասպարյանին մեղսագրվում են Սյունիքում 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած դեպքերը, իբր նա հանդիսացել է այդ դեպքերի կազմակերպիչներից մեկը։

․․․Հավելենք, որ կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին»։

Iravaban.net-ը փորձել է Քննչական կոմիտեից պարզել հրապարակված լուրի իսկությունը, սակայն գերատեսչությունից պատասխանել են․ «Չենք մեկնաբանում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել