Արման Գալստյանը նշանակվել է Քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փետրվարի 24-ին հրաման է ստորագրել, որով Արման Գալստյանը նշանակվել է Քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ։

Հրամանում մասնավորապես ասվում է․

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Սամվելի Գալստյանին նշանակել ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ՝ երեք տարի ժամկետով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել