Ե՞րբ է մերժվում սնանկության մասին դիմումի ընդունումը

Դատավորը մերժում է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը, եթե`
ա) պարտապանի նկատմամբ առկա է անվճարունակ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ.
բ) սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում է բերվել այն անձի դեմ, որը օրենքի համաձայն պարտապան չի կարող լինել:

Դիմումի ընդունումը մերժելու մասին դատավորը կայացնում է որոշում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

Դատավորի որոշումը, դիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկվում են դիմողին:

Դիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։
Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել