Մարտի 5-ին` ժամը 14:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Porshe մակնիշի ավտոմեքենան և Zhong Tong մակնիշի երթուղային ավտոբուսը, կա տուժած․ առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ Porshe մակնիշի ավտոմեքենայի բենզինի արտահոսքի դադարելը։
Տուժածին տեղում ցուցաբերվել է օգնություն։