Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ ինչ քայլեր է արել Ադրբեջանում պահվող հայ ռազմաքաղաքական գերիների կեղծ դատավարությունների ուղղությամբ։
«Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որոնք հայտարարություններից անդին կարող է և մեծ հավանականությամբ կնպաստ Ձեր ասած խնդրի և մյուս խնդիրների լուծմանը, բոլոր խնդիրների լուծմանը»,-նշեց նա։
Արձագանքման ժամանակ, Ալեն Սիմոնյանի հրահանգով, Ագնեսա Խամոյանի բարձրախոսն անջատեցին։ Այդ ընթացքում ԱԺ նախագահը Ագնեսա Խամոյանին ասաց, որ Բաքվում պահվող հայ ռազմաքաղաքական գերիների նկարների փոխարեն կարող էր մյուս տղաների նկարներն էլ ցուցադրել։
Մանրամասները՝ տեսանյութում։