ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Եղիազարյանին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Հրամանագրում մասնավորապես ասվում է
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Աշոտ Եղիազարյանին ազատել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Գալոյանը նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):