Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 24-ին կարգարրդություն է ստորագրել, որով 10 միլիոն դրամ կհատկացվի «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին»։
Կարգադրության մեջ ասվում է․
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի, 09 խմբի, 01 դասի «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններ ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին» հատկացնել 10000.0 (տասը միլիոն) հազար դրամ՝ «Դվին» հյուրանոցային համալիրում կազմակերպվելիք «Սիմֆոնիկ ռոք» բարեգործական համերգին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետին կնքել նվիրատվության պայմանագիր:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի վրա:
4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: