Ի՞նչ պարտականություններ ունեն տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համար պատասխանատուները

Տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարի նշանակած պաշտոնատար անձը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կազմակերպության ղեկավարը:

Տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձինք պարտավոր ենճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա) կազմակերպել վարորդների աշխատանքը.
բ) պահպանել վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմը.
գ) վերլուծել և վերացնել իրենց պատկանող և (կամ) իրենց կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի, դրա հետևանքների և (կամ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառները.
դ) ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համապատասխանությունը և արգելել տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցի շահագործումը:

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձանց արգելվում է՝
ա) երթուղի բաց թողնել տրանսպորտային միջոցներն այնպիսի տեխնիկական անսարքություններով, որոնց առկայության դեպքում արգելվում է դրանց շահագործումը, կամ որոնք վերասարքավորված են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված չեն, պետական տեխնիկական զննություն չեն անցել.
բ) թույլատրել տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում, ինչպես նաև տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող կամ սահմանված կարգով պարբերական բժշկական զննություն չանցած անձանց.
գ) հրահանգել տրակտորներով, ինքնագնացով և թրթուրավոր այլ մեքենաներով երթևեկել ասֆալտե և ցեմենտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհներով.
դ) երթուղի բաց թողնել տրանսպորտային միջոցը` առանց դրա տեխնիկական վիճակը և վարորդի առողջական վիճակը հավաստող նշագրումով փաստաթղթի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել