ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Սահմանադրական դատարանի լրատվական բաժնի փոխանցմամբ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նշենք, որ օրենքի 76-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասը` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության հարցին: