Դատարանի որոշմամբ կատարվում են բնակարանի խուզարկությունը, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները:
Միայն դատարանի որոշման հիման վրա են կիրառվում քրեադատավարական հարկադրանքի հետևյալ միջոցները` կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, կասկածյալներին, մեղադրյալներին և այն անձանց, որոնց հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրանց ներգրավել որպես մեղադրյալ, բժշկական հաստատությունում տեղավորումը` դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար: