Մերձավան բնակավայրում սպանություն կատարած անձը կալանավորվել է․ ՔԿ մամուլի քարտուղար

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում սպանություն կատարած անձը կալանավորվել է. Iravaban.net-ին հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ի գիշերը Մերձավան բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 1 հոգի զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։

Գործի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ըստ տեղեկատվության՝ զինված հարձակումն իրականացվել է Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ։ Դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել