Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է հարսանեկան արարողության ժամանակ վարորդը մեքենայով «դրիֆտ» անում՝ փակելով ճանապարհը և խոչընդոտ առաջացնելով տվյալ հատվածով երթևեկողների համար։
Facebook-ում տարածվող տեսանյութի մեկնաբանությունների բաժնում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նշված վարորդը ձերբակալվել է․ «Թեև տեսանյութը հեռացրեցին, բայց վարորդը քիչ առաջ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է, տեղափոխվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, ինչպես դրիֆտ անող մեքենան, այնպես էլ ճանապարհը փակած մեքենաները տեղափոխվում են պահպանվող հատուկ տարածք»,-նշել է նա։