Փետրվարի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի տարածքում ինչ-որ մեկը «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով է անում:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և Երևանի պարեկները հայտնաբերել են 29-ամյա վարորդին և մեքենայով հանդերձ տեղափոխել բաժին։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: