Սիրելի՛ երևանցիներ, համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ՝ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
«Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։
Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգությունն ապահովելու նկատառումով»,-նշվում է հայտարարության մեջ։