Էդգար Ղազարյանը հրավիրվել է ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին

Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտնում է, որ հրավիրվել է Քննչական կոմիտե։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանցավոր իշխանությունները հանգիստ չունեն ինձնից։

Այսօր երեկոյան կրկին հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին, այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Անկեղծ ասած չեմ կարողանում մտաբերել, թե ինչ ծանր հանցագործություն եմ գործել, որ հրատապ կարգով որոշել են վատ եղանակային պայմաններում, ոչ աշխատանքային ժամին ինձ հրավիրել հարցաքննության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել