Սիրելի ուսանողներ, փետրվարի 21-ի և 22-ի չեղարկված քննությունները կտեղափոխվեն սույն թվականի փետրվարի 24-ին: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Քննությունների ժամանակացույցի և այլ մանրամասների մասին ձեզ կտեղեկացնեն դեկանատները։
Հ․Գ․ Վստահ եմ, որ արդյունավետ կօգտագործեք այս օրերը և եղանակային այս արտակարգ պայմաններում՝ արտակարգ կհանձնեք քննությունները»,-նշվում է հայտարարության մեջ։