Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է։