Որպես իրավաբանական անձի անվանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Օտարերկրյա պետությունում գրանցված կամ համընդհանուր ճանաչում ստացած անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է օրենքով նախատեսված դեպքերում:
Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվում է, և իրավաբանական անձը զրկվում է ֆիրմային անվանման բացառիկ իրավունքից, եթե՝
1) դատարանի որոշմամբ նրան արգելվել է օգտագործել տվյալ ֆիրմային անվանումը.
2) դատարանն անվավեր է ճանաչել ֆիրմային անվանման գրանցումը.
3) իրավաբանական անձը փոխել է իր ֆիրմային անվանումը.
4) իրավաբանական անձը լուծարվել է։
Ի դեպ, իրավաբանական անձի ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը թույլատրվում է փոխանցել միայն նրա վերակազմակերպման դեպքում: