Ուղևորների, բեռների, ուղեբեռների, փոստի փոխադրման համար գանձվում է պայմանագրով սահմանված վարձ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
Բեռի տիրոջ պահանջով` ծառայությունների և աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է սակագներով կամ կողմերի համաձայնությամբ:
Եթե բեռի տերը փոխադրավարձը չի վճարում, փոխադրողն իրավունք ունի պահել փոխադրման համար իրեն հանձնված բեռը` փոխադրավարձը և տրանսպորտային այլ ծախսերը ծածկելու համար, եթե դա նախատեսված է պայմանագրով:
Փոխադրամիջոցի խափանման պատճառով ուղևորին, բեռը, ուղեբեռը և փոստը նշանակման վայր հասցնելու լրացուցիչ ծախսերը կատարվում են փոխադրողի հաշվին: