Պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները․ Սրբուհի Գալյան

Պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները, այսինքն՝ առնվազն տեսքստի մակարդակում ժամկետը նոր ընտրություններն են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Ես երբևէ իմ խոսքում չեմ նշել, որ հանրաքվեն պետք է անցկացվի ընտրություններից առաջ կամ հետո։ Այն հանձնառությունը որը ստանձնել ենք, միտված է նրան, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները»։

Սրբուհի Գալյանը չցանկացավ տեքստի հետ կապված մեկնաբանություն տալ, նշելով, որ դրա իրավունքը կվերապահեն համապատասխան հանձնաժողովին․ «Բազմաթիվ քննարկումներ ենք նախատեսում իրականացնել նաև քաղաքացիական հասարակության հետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել