2017 թվականի փետրվարի 19-21-ին գրանցվեցին Երևանի օդերևութաբանական պատմության մեջ ամենացածր ջերմաստիճանները տվյալ օրերի համար․ Լևոն Ազիզյան

8 տարի առաջ՝ 2017 թվականին այս օրերին Արարատյան դաշտում շարունակում էր իր ազդեցությունը ունենալ հզոր ջերմաստիճանային շրջադասությունը (ինվերսիան), ինչը հաստատվել էր դեռևս 2016 թվականի դեկտեմբերի 16-ից: Այս մասին գրառում է կատարել Հայհիդրոմետիտնօրեն Լևոն Ազիզյանը։

  • Փետրվարի 19 …. -21,0 աստիճան
  • Փետրվարի 20 …. -21,4 աստիճան
  • Փետրվարի 21 …. -23,0 աստիճան

Նշված օրերին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 13-14 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել