Ինչքա՞ն կտուգանվեք, եթե գերազանցեք սահմանված արագությունը

Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 30.000 դրամի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 դրամի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով և ավելի գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 70.000 դրամի չափով:

Վերը նշված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար, իսկ եթե արագաչափ սարքի հնարավոր սխալանքը գերազանցում է 10 կմ/ժ-ը, ապա արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել