Ոմն Լիաննային համբուրելու շուրջ կատակը դարձել է վիճաբանության և բահով հարվածի պատճառ

Վանիկ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ոմն Lիաննային համբուրելու հարցի շուրջ կատակելու պատճառով գետնից վերցրած երկաթե բահով  Գևորգ Պ․-ի գլխին դիտավորությամբ հարվածելու և նրա առողջությանը վնաս պատճառելու համար։

Տղամարդիկ սկսել են վիճաբանել, ինչն էլ ավարտվել է բահով հարված հասցնելով։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի հուլիսի 4-ին և մակագրվել դատավոր Սարգիս Հովհաննիսյանին։

Որպես խափանման միջոց է ընտրվել դաստիարակչական հսկողությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակված է այսօր՝ փետրվարի 13-ին։

Լուսանկարը ստեղծված է արհեստական բանականության օգնությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել