Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ։ Այս մասին գրառում է կատարել Գագիկ Սուրենյանը։
Նշենք՝ Հայհիդրոմետի հրապարակած վերջին տվյալներով՝ փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։
Հանրապետության տարածքում Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով։