Արգելափակումից դուրս են բերվել 12 ավտոմեքենա և 24 քաղաքացի

Փետրվարի 10-13-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, հայտնում են փրկարար ծառայությունից։

Մասնավորապես՝ Ապարան, Աշտարակ, Մասիս, Սևան, Վանաձոր, Հրազդան, Գորիս քաղաքներում, Արագած և Հարժիս գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել