Իշխանությունները հաճախ ստիպում են քաղաքացիներին հետ վերցնել իրենց բողոքները. Human Rights Watch-ը` Հայաստանի մասին

Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցն աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Զեկույցը կազմելիս հիմնվել են 2012թ. նոյեմբերից մինչև 2013թ. նոյեմբերը տվյալ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Human Rights Watch-ն անդրադարձել է նաև Հայաստանին:

«Խոշտանգման սահմանումը Հայաստանի օրենքում չի համապատասխանում միջազգային չափանիշներին, քանի որ այն չի ներառում պետական պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները։ Իշխանությունները հաճախ հրաժարվում են քննության առնել վատ վերաբերմունքի մասին վկայող հայտարարությունները կամ ստիպում են քաղաքացիներին հետ վերցնել իրենց բողոքները։ Ոստիկանությունը խոշտանգամներ է կիրառում կասկածյալներից և ականատեսներից խոստովանական ցուցմանքներ և մեղադրական հայտարարություններ կորզելու նպատակով…,- հատված զեկույցից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել