Փետրվարի 9-ին ահազանգով Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցի հասցեներից մեկը մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19.10-ի սահմաններում Պետրոզավոդսկի փողոցի 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շներին, ապա տեղափոխել «Հուշարձաններ» կոչվող տարածք ու թաքցրել, հաղորդում են ոստիկանությունից։
65-ամյա կնոջից ընդունվել է հաղորդում:
Հայր և որդի կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: