«Ստացվում է՝ ամեն ինչ անում են, որպեսզի մարդը հրաժարվի իր իրավունքները պաշտպանելուց». Արա Զոհրաբյան

Փաստաբաններն այսօր հրաժարվել են ՀՀ պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Բողոքի գործողության պատճառը դարձյալ հարկային փոփոխություններն են, որոնց հետևանքով տուժելու են իրավաբանական օգնության դիմած քաղաքացիները։ Նրանք ստիպված կլինեն ավելի շատ վճարել փաստաբանների ծառայության համար։ Հարկային փոփոխություների հետևանքների մասին խոսելով՝ փաստաբան Արա Զոհրաբյանը ասաց, որ այս ամենով պայմանավորված փաստաբաններն այլևս հրաժարվելու են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելուց, ինչը հանգեցնելու է հավելյալ խնդիրների։

«Ի՞նչ է ստացվում․ պետական տուրքի գումարը բարձրացվեց, անվճար օգնությունը փակվեց, նոտարական ծառայությունները, որոնք իրավունքների պաշտպանության ձև են, թանկացվեց, ստացվում է՝ ամեն ինչ անում են, որպեսզի մարդը հրաժարվի իր իրավունքները պաշտպանվելուց։ Մենք ուղղակիորեն ունենալու ենք անպաշտպան քաղաքացիներ»,-ասաց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել