Սերժ Սարգսյանը նոր նշանակում է կատարել

Նախագահ Սերժ Սարգսյանը Հրանտ Պողոսյանին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանին, համատեղության կարգով, նշանակել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Տոկիո)»,- ասվում է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել