Հայաստանում փոխվել է պետական քաղաքականությունը․ Միքայել Համբարձումյան

ՀՀ ԱԱԾ-ի դերակատարությունը կատարվածում առերևույթ է, ոչ նախաձեռնողական ու խորքային (համենայն դեպս այդպես եմ ուզում մտածել), սա պետական քաղաքականության հիմնովին փոփոխության արդյունք է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։

«Հայաստանի Հանրապետության դատարանը իր որոշմամբ փաստեց, որ կա հանցագործության դեպք, Ղարիբ Բաբայանի նկատմամբ ծագել է հիմնավոր կասկած, պարզապես կալանք չի կիրառվում՝ հիմքերով պայմանավորված:

Սրանով բոլորին հստակ ուղերձ իջեցվեց, որ այսուհետ չի հանդուրժվելու Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ սուր խոսքը,քննադատությունը, նաև մեսիջ էր նշված երկրներին, որ այս իմաստով մենք նոր իրավիճակ ենք ձևավորում և Հայաստանը բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար, շարունակենք համագործակցել…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել