ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում փորձագետի ներգրավելու մասին հայտարարություն.
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը՝
• ստեղծել ԱՄՆ-ում և Կանադայում հայկական համայնքային, կրոնական ու հայրենակցական կառույցների, լրատվամիջոցների, դպրոցների, գիտական ու կրթական հաստատությունների, մասնագիտական կառույցների, մարզական ու մշակութային միությունների, բարեգործական ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվական բազա․
• զարգացնել կապը ԱՄՆ-ի և Կանադայի հայկական համայնքների, կառույցների, համահայկական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչների հետ, համակարգել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները.
• մշակել ԱՄՆ-ի և Կանադայի հայկական համայնքներ այցերի, հանդիպումների, միջոցառումների օրակարգը․
• մշակել և ներկայացնել առաջարկություններ գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին, միջոցառումենրին և համաժողովներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի հայկական համայնքներից մասնակիցների ներգրավվածությունը խթանելու համար.
• ստեծել և խմբագրել անգլերեն լեզվով տարատեսակ նյութեր՝ ԱՄՆ-ի և Կանադայի անգլախոս լսարանին ուղված հաղորդակցությունների հասանելիությունը բարելավելու նպատակով:
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետում է հայերեն և անգլերեն (ազատ) լեզուներին:
Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 670, էլ. փոստ` [email protected]):