ՔԿ նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի կենսագրությունը

Արմեն Գևորգյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Արմեն Մացակի Գևորգյանի կենսագրությունը

Ծնվել է 1985թ. փետրվարի 07-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2025թ. հունվարի 23-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
2024-2025թթ.` ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ,
2021-2024թթ.` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,
2020-2021թթ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ,
V-VII.2020թթ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
2018-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ,
2014-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,
2010-2014թթ.` ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հինգերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,
VI-XI.2009թթ.` «Հայաստանի երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի իրավաբան-փորձագետ,
2005-2007թթ.` «Հայաստանի երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի իրավախորհրդատու:

Կրթություն

2007թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Պարգևներ
Պարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել