«Մարտի 1»-ի գործով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվեց

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հունվարի 23-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունը «Մարտի 1-ի» վերաբացված գործով նոր մեղադրանք առաջադրեց 2008 թվականին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանին:

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն Օհանյանին նախկինում մեղսագրված՝ սահմանադրական կարգը տապալելու մասով վերագրված արարքի իրավական գնահատականը փոխարինեց նոր մեղադրանքով՝ պաշտոնեական լիազորություններն անցնել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսօրվա նիստին նախատեսված էր հրապարակել նաև Արմեն Գևորգյանին առաջադրված նոր մեղադրանքը, սակայն, հաշվի առնելով Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ այլ նիստով ծանրաբեռնվածության հանգամանքը, նիստը հետաձգվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել