Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին, որին դեռ երեկ ժամանել էր Ալիևը։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը համաժողովին իր մասնակցության հարցին ի պատասխան հետևյալը հայտնեց․ «Դավոսի համաժողովը երկուշաբթի օրն է սկսվել, բայց ես չեմ մեկնել՝ ԱԺ հարցուպատասխանին մասնակցելու համար։ Այնտեղ նախատեսված է իմ մասնակցությունը պանելային քննարկումներին, և կունենամ մի շարք հանդիպումներ։
Միջազգային գործընկերների հետ կքննարկենք մեր ընդհանուր հարցերը, հանդիպում կունենամ նաև շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը դեռևս հաստատման կարիք ունի»։