Ինչպե՞ս են վերականգնվում քաղաքացիական կացության ակտերի գրառումները

Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումն իրականացնում է քաղաքացիական կացության ակտի կորած գրառումը կազմած կամ քաղաքացու մշտական բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, եթե սահմանված կարգով անհնար է իրականացնել քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումը:

Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Քաղաքացիական կացության ակտի առաջնակի կամ վերականգնված գրառման բացակայության մասինքաղաքացիական կացության ակտի պետական գրանցման փաստի վերականգնման նպատակով դատարան դիմելու համար հիմք է համարվում ՔԿԱԳ մարմնի մերժումը:

Վերականգնված քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա տրվում է քաղաքացիականկացության ակտի պետական գրանցման վկայական՝ քաղաքացիական կացության ակտի գրառման վերականգնվելու մասին նշումով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել