Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանի կենսագրությունը

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլյա Սիրականյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Iravaban.net-ը ներկայացնում է նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը։

  • Պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հունվարի 15-ին,
  • Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր,
  • 1989թ., 15 մարտի, Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ։

Կրթություն

2005-2009թթ.`  Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ, Բակալավր, Մասնագիտությունը` տնտեսագիտություն, Գերազանցության դիպլոմ,

2009-2011թթ.` Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ, Մագիստրատուրա, «Կառավարում և գործարարություն» ամբիոն, «Գործարար կառավարում» մագիստրոսական ծրագիր,

2011-2016թթ. Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ, Ասպիրանտուրա, «Կառավարում և գործարարություն» ամբիոն,

Գիտական աստիճան` տնտեսագիտության թեկնածու։

Աշխատանքային գործունեություն

2025 թվականի հունվարի 15-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ,

2025թ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Միջազգային համագործակցության վարչության պետ,

2022-2025թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Հանրային ներդրումների վարչության պետ,

2021-2022թթ․՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, Գլխավոր քարտուղարի տեղակալ,

2019-2021թթ․՝    ՀՀ Ազգային Ժողով, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ,

2018թ.՝ «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ, ֆինանսական վերահսկող,

2013-2019թթ.՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան,  ասիստենտ,

2017-2018թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, գլխավոր մասնագետ,

2013–2017թթ․՝ «Թալգրիգ» ՍՊԸ, ֆինանսների կառավարման փորձագետ։

Այլ տվյալներ

Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին,

Հեղինակ է գիտական 6 հոդվածի։

Վերապատրաստումներ

2022-2023թթ․՝ Հանրային ներդրումների կառավարման, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության, վերաբերյալ մի շարք դասընթացների և աշխատաժողովների մասնակցություն,

2021թ՝ ․«Կանադայի խորհրդարանական կենտրոն», Կորպորատիվ կառավարում,  «Խորհրդարանական բյուջետավորում և ֆինանսական աուդիտ», Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանց, ք. Երևան, ՀՀ,

2020թ.՝ «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը խորհրդարանների վերլուծական, փորձագիտական և հետազոտական գործունեության մեջ», Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանց, ք. Ծաղկաձոր, ՀՀ,

2019թ.՝ Հաշվեքննության գերմանական փորձի ուսումնասիրություն, Հաշվեքննիչ պալատի, Բունդեսթագի, Հաշվեքննիչ հանձնաժողովի և Ֆինանսների նախարարության միջև փոխգործակցություն, ք. Բեռլին, ԳԴՀ,

2019թ.՝ Վերլուծական ծառայության գործառույթները և խորհրդարանի կարևորությունը բյուջետային գործընթացներում, ք. Ստոկհոլմ, Շվեդիայի թագավորություն,

2019թ.՝ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի ամրապնդում, ք. Լվով, Ուկրաինա,

2018թ.՝ Պետություն-մասնավոր գործընկերության թեմայով վերապատրաստում ՌԴ ֆինանսների նախարարություն, ք. Երևան, ՀՀ

2014թ.՝ ԵՊԲՀ տարեկան ամփոփիչ գիտաժողովին մասնակցություն,

2013թ․՝ Ներքին աուդիտորի վերապատրաստում։

Անձնական տվյալներ

Ունի 1 որդի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել