2024 թվականի դեկտեմբեր ամսին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքի վճարման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 17-ն է:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
«Հունվարի 17-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն հունվարի 21-ից»,-ասվում է հաղորդագրության մեջ: