Կառավարությունը սահմանել է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը: Ըստ այդմ, առաջարկվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար անապահովության սահմանային միավորը 2025 թվականի համար պահպանել 2024 թվականի համար սահմանված չափով՝ 28.00:
Գործադիրի որոշմամբ «Կառմիլան» ՍՊԸ-ը կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքով և սարքավորումներով նախատեսվում վերանորոգել և կահավորել Վանաձորում գործող մսամթերքի կիսաֆաբրիկատների արտադրամասը և վերազինել նոր արտադրական սարքավորումներով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 10 մլն դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների իրականացման, սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 7 աշխատատեղ 96 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թ. առաջին կիսամյակը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 8-ի՝ 100 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 596 հազ դրամ: