Տեղեկություններ են տարածվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տղամարդը սեռական հարաբերություններ է ունեցել, մեր տեղեկություններով, 13 տարեկան աղջկա հետ, ինչից հետո երեխային հիվանդանոց են տեղափոխել։
Քննչական կոմիտեից Iravaban.net-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ 2025 թվականի հունվարի 10-ին ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, նախաքննությունն այս պահին ընթանում է։
201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը սահմանում է՝
- Անառակաբարո արարք կատարելը, որը տեղի է ունեցել հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: